Մոխրագույն Infinix InBook Y3 MAX նոութբուքն աշխատում է 8-միջուկանի AMD Ryzen 7 5825U պրոցեսորի և 16 ԳԲ օպերատիվ հիշողության հիման վրա։ Մոդելը հարմար է տպելու, սերֆինգի, աղյուսակների հետ աշխատանքի, Full HD-ով վիդեոմոնտաժի համար։ 1920×1200 կետայնությամբ 16” անկյունագծով էկրանն ունի անփայլ ծածկույթ։ Ի տարբերություն փայլունի՝ այն ցրում է լույսը և կանխում էկրանին շողքերի առաջացումը։ Կոշտ սկավառակը տեղավորում է մինչև 1000 ԳԲ տվյալներ։ Պահոցը կարելի է մեծացնել 512-1000 ԳԲ-ով SD քարտի միջոցով։
Infinix InBook Y3 MAX նոութբուքը պատրաստված է պլաստիկից և ունի ալյումինե կափարիչ։ Սպիտակ լուսավորության շնորհիվ ստեղնաշարի ստեղները հստակ տեսանելի կլինեն մթության մեջ։ Անվտանգության մակարդակը բարձրացնելու համար նախատեսված է արգելափակում մատնահետքով։ 2 ՄՊ վեբ-տեսախցիկը փոխանցում է դետալիզացված պատկեր, որի վրա հստակ տեսանելի կլինեն մարդկանց դեմքերը, միջավայրը և նույնիսկ փաստաթղթերը դրանք օբյեկտիվին մոտեցնելիս։ Համակարգիչը միանում է ինտերնետին WI-FI 6-ի միջոցով։ Bluetooth-ի օգնությամբ կարելի է համակարգչին միացնել սմարթֆոն՝ տվյալներ փոխանցելու համար, անլար ականջակալներ, մկնիկ, ստեղնաշար կամ ջոյստիկ։ Ծայրամասային սարքերի համար նախատեսված է 4 USB պորտ։ 70 Վտ/ժ Li-Pol կուտակիչով նոութբուքը կաշխատի ինքնավար մինչև 7-9 ժամ։