Bosch HBJ558YB0Q էլեկտրական ջեռոցը պատված է նորաձև սև-արծաթագույն իրանով։ Միևնույն ժամանակ այն ունի 66 լ ծավալով խցիկ, որի մեջ կարելի է տեղադրել մեծ սպասք կամ միանգամից 2 կերակրատեսակ թխել։ Աշխատանքի 10 ավտոմատ ծրագրերով մոդելը համալրված է գրիլով։ Վերջինս թույլ է տալիս ներսում պատրաստել միս և թռչնամիս առանց յուղերի և ճարպերի։ Հալեցման ծրագրի շնորհիվ ճաշի կամ ընթրիքի բաղադրիչները կարելի է պատրաստել կես ժամում, նույնիսկ եթե դրանք հենց նոր են հանվել սառցախցիկից։
Երեխաներից արգելափակումը խոչընդոտում է երեխայի միջամտությանը պատրաստման գործընթացին՝ դրանով իսկ ապահովելով Bosch HBJ558YB0Q էլեկտրական ջեռոցի օգտագործման անվտանգությունը։ Պաշտպանիչ անջատումը կաշխատի, եթե սարքն աշխատում է այնքան երկար, որ հասցրել է գերտաքանալ։ Մոդելի ևս մեկ առավելությունն է նրա էներգաարդյունավետությունը։ Այն պատկանում է խնայողական A դասին։