Սև գույնի RAPOO X1960 անլար ստեղնաշար+մկնիկը համակարգչին միանում է ռադիոալիքի միջոցով։ Միացման համար բարդ կարգավորումներ չեն պահանջվում. բավական է համակարգչի միակցիչի մեջ տեղադրել USB ընդունիչը։
Լիաչափ ստեղնաշարը հարմար է թվեր մուտքագրելու, գրասենյակային հավելվածներում աշխատելու և պարբերաբար տեքստեր տպելու համար։ Դրանով կարիք չի լինի օգտագործել բարդ ստեղների համակցություններ։ Թաղանթային մեխանիզմն ապահովում է անձայն սեղմում։ Երաժշտության և տեսանյութերի նվագարկումը կառավարելու համար նախատեսված է ստեղների առանձին բլոկ։ Իրանը հագեցած է դաստակի տակդիրով՝ ձեռքերի հոդերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
1000 dpi կետայնությամբ մկնիկը կուրսորի տեղաշարժը էկրանով դարձնում է արագ և սահուն։ Այն ունի սիմետրիկ ձև, ինչի շնորհիվ հարմար է աջլիկների և ձախլիկների համար։ RAPOO X1960 անլար ստեղնաշար+մկնիկն աշխատում են մարտկոցներով, որոնք կարելի է արագ փոխարինել աշխատանքը շարունակելու համար։ Ձեզ հարկավոր չէ սպասել մարտկոցի լիցքավորմանը։