պատյան, անցումային հարմարիչ jack 3.5 մմ - jack 6.3 մմ, փաստաթղթեր
Քաշ
220 գ
Նկարագրություն
Ականջը գրկող ամբուշյուրներով հագեցած Audio-Technica ATH-M30x ականջակալները պրոֆեսիոնալ մակարդակի ձայնային սարք են։ Մոդելը կարող է օգտագործվել ոչ միայն ցանկացած ոճի և ուղղության երաժշտություն լսելու, այլև ստուդիական մոնիթորինգի համար։ Սարքի արտադրության մեջ օգտագործվել են 40 միլիմետրանոց ճառագայթիչ թաղանթներ։ Ականջակալները համապատասխանում են 15 Հց – 22 կՀց հաճախականության միջակայքին և բնութագրվում են 96 դԲ զգայունությամբ։
Audio-Technica ATH-M30x-ի կառուցվածքի առանձնահատկությունն են պտտվող բաժակները և կարգավորվող գլխակալը․ դուք կստանաք հարմարավետության անհրաժեշտ մակարդակ։ Ականջակալները կարելի է ծալել։ 3 մետրանոց աուդիո մալուխը բավարար է սարքավորման տեղադրման վայրը հեշտությամբ ընտրելու համար։ Ականջակալների սև գույնը շատ գործնական է․ դրանց վրա մանր կեղտերը չեք նկատի։
Audio-Technica ATH-M30x ականջակալների մատակարարման հավաքածուի մեջ ներառված է jack 3.5 մմ-ից jack 6.3 մմ անցումակցիչ, որն անհրաժեշտ է սարքը պրոֆեսիոնալ աուդիոսարքավորումներին միացնելու համար։ Մոդելի պահպանման հարմարավետությունն ապահովվում է հավաքածուում պատյանի առկայության շնորհիվ։ Հակիրճ դիզայնով կոմպակտ տուփի մեջ փաթեթավորված ականջակալների զանգվածը 220 գ է։