HP Color LaserJet 3550n, HP Color LaserJet 3500, HP Color LaserJet 3700, HP Color LaserJet 3700d, HP Color LaserJet 3500n, HP Color LaserJet 3550, HP Color LaserJet 3700dtn, HP Color LaserJet 3700n, HP Color LaserJet 3700dn
Նկարագրություն
Ծիրանագույն Cactus CS-Q2673A լազերային քարթրիջը թույլ կտա տպել առավելագույնս հստակ պատկեր կամ փաստաթուղթ։ Այն համատեղելի է և հարմար է HP Color LaserJet տպիչների առանձին մոդելների համար (ավելի ճշգրիտ տեղեկատվությունը՝ փաթեթավորման վրա)։ Քարթրիջի բոլոր դետալները կատարելապես համապատասխանեցված են միմյանց, ինչը դրա տեղադրումն ու շահագործումը դարձնում է պարզ և արդյունավետ։ Բացի այդ, քարթրիջի հուսալի կառուցվածքը բացառում է ներկող փոշու անգամ չնչին թափվելը, ինչպես նաև տպագրության ժամանակ թղթի վրա գծերի առաջացումը։
Cactus CS-Q2673A լազերային քարթրիջի օգնությամբ տպագրված փաստաթղթերն ու պատկերներն ունեն հստակության բարձր աստիճան և հագեցած գույն։ Ընդ որում, պատրաստի նյութի հստակությունը պահպանվում է շատ երկար ժամանակ՝ ներկող պիգմենտի կայունության շնորհիվ։ Քարթրիջի ռեսուրսը կազմում է A4 ձևաչափի 4000 էջ (յուրաքանչյուր թերթի 5 տոկոս լցվածության դեպքում)։ Դրա հաշվին քարթրիջը հարմար է կուրսային աշխատանքների, ռեֆերատների և այլ ծավալուն փաստաթղթերի տպագրության համար։