MAUNFELD MLP-122D ներկառուցվող սպասք լվացող մեքենան թույլ է տալիս միաժամանակ բեռնել մինչև 12 սպասքի հավաքածու՝ ծախսելով ընդամենը 11 լ ջուր։ Դա հիանալի լուծում է մեծ և հյուրասեր ընտանիքի համար, որտեղ սիրում են պատրաստել։ Սարքն ունի աշխատանքի 6 ալգորիթմ, ինչի շնորհիվ ստեղծում է կատարյալ պայմաններ ցանկացած սպասքի համար՝ անկախ նրա նյութից կամ կեղտոտվածության աստիճանից։
Խցիկի ներսում կան ծալվող բռնիչներ, որոնց շնորհիվ կարելի է տեղադրել մեծ չափի սպասք։ Մեկնարկի հետաձգման թայմերը թույլ կտա լվացումը հետաձգել ցանկալի ժամանակով, օրինակ՝ կարող եք ծրագրավորել սարքի աշխատանքը գիշերը, որպեսզի օրվա ընթացքում կուտակված սպասքը առավոտյան լինի մաքուր և թարմ։ MAUNFELD MLP-122D ներկառուցվող սպասք լվացող մեքենայի ևս մեկ առավելություն է «3-ը 1-ում» պարկուճներ և հաբեր օգտագործելու հնարավորությունը։ Դրանց բաղադրիչները լուծվում են աստիճանաբար, ուստի խցիկ են մտնում ճիշտ պահին։