հորիզոնական դիրքում 30 վրկ, ուղղահայաց դիրքում 8 րոպե
Սնուցման բնութագրեր
Սնուցում
ցանցից
Չափսեր և քաշ փաթեթով
Քաշը տուփով
1.9 կգ
Նկարագրություն
Tefal FV9851E0 արդուկն ապահովում է ավտոմատ անջատման համակարգ, որը գործարկվում է սարքը 30 վրկ հորիզոնական դիրքում գտնվելու դեպքում։ 3200 Վտ հզորությունը բավարար է կոշտ նյութերը և վերնահագուստը շոգեհարելու համար։ Օգտատերերը կարող են ջուր ցողել 0.35 լիտրանոց տարայից՝ չորացած հատվածների տեղային խոնավացման համար։ Durilium Airglide մետաղակերամիկական ներբանը տաքանում է հավասարաչափ և գործվածքների վրա փայլուն հետքեր չի թողնում։
Tefal FV9851E0-ն ունի փոխարկիչ, որի օգնությամբ կարելի է կարգավորել գոլորշու ինտենսիվությունն ու ջերմաստիճանը։ Փիրուզագույն կորպուսի կառուցվածքում նախատեսված է կոնտեյներ նստվածքի հավաքման համար՝ «Ինքնամաքրում» ծրագիրը միացնելիս։ «Ուղղահայաց շոգեհարում» ռեժիմը թույլ է տալիս հեռացնել ծալքերը տյուլից և վարագույրներից անմիջապես քիվի վրա։ Հակակաթիլային համակարգը թույլ չի տալիս ջրի արտահոսքը տարայից և հետքերի առաջացումը հագուստի վրա։ Հոսանքի մալուխը չի խճճվում և չի ոլորվում գնդիկավոր ամրակցման շնորհիվ։