Saramonic SR-XM1 կոմպակտ խոսափողը կոնդենսատորային մոդել է, որը կուրախացնի բյուրեղյա մաքուր ձայնագրությամբ 35-15000 Հց ձայնային հաճախականությունների տիրույթում։ Ներկայացված սարքը 3.5 mm jack խոսափողային մուտքի միջոցով միանում է հայելային և անհայելի լուսանկարչական ապարատներին, ինչպես նաև տեսախցիկներին։ Այս մոդելի միջոցով դուք կկարողանաք հասնել ձայնի զգալի բարելավման՝ համեմատած ֆոտո կամ վիդեո սարքավորումներում ներկառուցված խոսափողի հետ։ Տվյալ խոսափողի առավելություններից մեկը համատեղելիությունն է Saramonic UWMIC9, UWMIC10 և UWMIC15 հաղորդիչների, ինչպես նաև SmartRig + և LavMic սերիաների հետ։
Saramonic SR-XM1 խոսափողի կառուցվածքում հանրաճանաչ 3.5 mm jack խրոցակի առկայության շնորհիվ ապահովվում է նրա լայն համատեղելիությունը տարբեր սարքավորումների հետ։ Միացրեք սարքը միքշերին, աուդիո ձայնագրիչին և ցանկացած այլ նմանատիպ սարքավորման՝ կատարյալ ձայն ստանալու համար։ Համապատասխան ադապտերի առկայության դեպքում, որը ձեռք է բերվում առանձին, տվյալ խոսափողը կարելի է օգտագործել GoPro Hero5, Hero5 Session, Hero6 և Hero7 էքշն-տեսախցիկների հետ։