Hyundai H-BS03686 կշեռքը պատրաստված է սպիտակ իրանով՝ ապակե հարթակի տեսքով։ Սա ախտորոշիչ կշեռք է, որը հագեցած է զգայուն սենսորներով, ինչը թույլ է տալիս հստակ չափել քաշը ընդամենը 100 գրամի սխալանքով։ Ռետինապատ ոտքերն ապահովում են կշեռքի կայունությունը նույնիսկ լինոլեումի կամ լոգարանի սալիկի վրա։ Չափման արդյունքները ցուցադրում է մեծ թվերով էկրանը։ Այն անջատվում է ավտոմատ կերպով, ուստի օգտատիրոջից ավելորդ գործողություններ չեն պահանջվում։
Hyundai H-BS03686 կշեռքը դիմանում է մինչև 180 կգ ծանրաբեռնվածության։ Սարքի առանձնահատկությունը չափումների լայն շրջանակի աջակցությունն է։ Այն հաշվարկում է ՄԶԻ-ն (BMI), որոշում ոսկրային և ճարպային հյուսվածքների մասնաբաժինները։
Սմարթֆոնների հետ սինխրոնացման համար օգտագործվում է Bluetooth տեխնոլոգիան։ Միանալուց հետո կարելի է կառավարել կշեռքի աշխատանքը OKOK- International հավելվածի օգնությամբ։ Ներկառուցված հիշողությունը թույլ է տալիս պահպանել 8 օգտատիրոջ չափման արդյունքները, ինչը կշեռքը դարձնում է իդեալական ընտանեկան մոդել։