Intel Core i5-11400F պրոցեսորը ներկայացված է 6 միջուկային կոնֆիգուրացիայով, որը ստեղծվել է Intel Rocket Lake-S միկրոճարտարապետության հիման վրա։ Մոդելն ունակ է գործել հաճախականությունների լայն՝ 2.6-4.4 ԳՀց միջակայքում և աջակցում է մինչև 12 հաշվարկային հոսքերի միաժամանակյա մշակումը, ինչը այն դարձնում է գերազանց տարբերակ տարբեր գրասենյակային ծրագրերում աշխատելու և խաղեր անցնելու համար։ 14 նանոմետրանոց տեխպրոցեսի շնորհիվ հաջողվել է նվազեցնել չիպսեթի էներգասպառումը և հասնել դրա արտադրողականության բարձրացմանը։
Intel Core i5-11400F պրոցեսորը համալրված է հովացման համակարգով՝ ռադիատորի հիմքին քսված ջերմային ինտերֆեյսով։ Կուլերն ապահովում է 65 Վտ բազային ջերմատվությամբ աշխատող չիպսեթի ջերմաստիճանի արդյունավետ նվազեցում։ Մինչև 128 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողության աջակցության շնորհիվ կարելի է հավաքել հզոր համակարգիչ, որն արագ կգործարկի «ծանր» ծրագրերը և կայուն կգործի բազմաառաջադրանքային ռեժիմում։