Xiaomi Mi Electric Scooter 3 էլեկտրական ինքնագլորը ունիվերսալ լուծում է քաղաքում ճանապարհորդելու համար։ Մոդելը պատրաստված է լակոնիկ դիզայնով, առանձնանում է համեմատաբար կոմպակտ չափսերով և ծալովի կառուցվածքով, ունի բավարար հզորություն և անվտանգության բարձր մակարդակ, ինչը ձեր երթևեկությունը կդարձնի հարմարավետ և անվտանգ ցանկացած պահի։
Xiaomi Mi Electric Scooter 3-ի հարթակը պատրաստված է մետաղից և պլաստիկից, ինչի շնորհիվ աչքի է ընկնում հուսալիությամբ և կարող է դիմանալ մինչև 100 կգ ծանրաբեռնվածության։ Մոդելի շարժիչը պատկանում է էլեկտրական տիպին և ունի 600 Վտ հզորություն, ինչի շնորհիվ կարող է զարգացնել մինչև 25 կմ/ժ արագություն։ Հարմարավետ տեղաշարժվելու համար ինքնագլորի կառուցվածքում օգտագործվում են պնևմատիկ անվադողերով 2 անիվներ, որոնք ապահովում են ընթացքի փափկություն և սահունություն։ Արգելակման համար այս մոդելում օգտագործվում է մեխանիկական սկավառակային արգելակ հետևի անիվի վրա։
Էլեկտրական ինքնագլորի սնուցումն իրականացվում է ներկառուցված մարտկոցից, որն ունակ է ապահովել մինչև 30 կմ ընթացքի պաշար։ Դրա լիցքավորումն իրականացվում է 220 Վ ցանցից։ Ինքնագլորը մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ՝ լիցքավորման սարքի և այլ աքսեսուարների հետ միասին։