Մոխրագույն գույնի Simfer F56GG42025 գազօջախը հագեցած է չորս այրիչներով՝ 0.95-ից մինչև 2.9 կՎտ հզորությամբ։ Դրանց վրա կարելի է պատրաստել տաքացման տարբեր պահանջներ ունեցող կերակուրներ՝ 120-ից մինչև 260 մմ տրամագծով սպասքի մեջ։ 47 լ ծավալով ջեռոցում կտեղավորվի ամբողջական հավ, բադի տապակոց, թխման ստանդարտ կաղապար։ Ջեռոցը տաքանում է մինչև 40-230° C։ Նրանում կարելի է ոչ միայն եփել ու թխել, այլև չորացնել սունկ, հատապտուղներ։ Գրիլ գործառույթը թույլ է տալիս պատրաստել թռչնամիս, միս, բանջարեղեն՝ խրթխրթան կեղևով։ Ներկառուցված թերմոստատը պահպանում է սահմանված ջերմաստիճանը, թույլ չի տալիս գերտաքացում։ Simfer F56GG42025 գազօջախը հագեցած է էլեկտրական բոցավառմամբ։ Համակարգը թույլ է տալիս կրակը վառել կոճակի սեղմումով։ Բոլոր այրիչները և ջեռոցն ունեն գազ-վերահսկողություն և ավտոմատ անջատվում են, երբ բոցը չի այրվում։ Դռան ապակին և ուղղորդիչները կարելի է հանել օջախից առանձին մանրակրկիտ մաքրման համար։ Ստորին հատվածում կա արկղ թավաների և այլ սպասքի պահպանման համար։ Մետաղական կափարիչի օգնությամբ կարելի է փակել այրիչները՝ պարապուրդի ընթացքում դրանք փոշուց և հարվածներից պաշտպանելու համար։