1800 Վտ հզորությամբ և 36 գ/ր անընդհատ գոլորշու մատակարարմամբ Philips STE1030/20 գոլորշիացուցիչը հարթեցնում է ծալքերը տարբեր տեսակի գործվածքների վրա, հեռացնում բակտերիաների մինչև 99.9%-ը։ 1.8 լ տարողությամբ ջրամբարը թույլ է տալիս ավելի հազվադեպ ջուր ավելացնել և ընդմիջումներ կատարել աշխատանքում։ Մոդելը հագեցած է հանովի տարայով՝ նստվածքից մաքրման պարզ և հուսալի տեխնոլոգիայով։ Գոլորշու մատակարարման 3 ռեժիմները թույլ են տալիս ընտրել համապատասխան հզորություն բարակ գործվածքների կամ խիտ, բազմաշերտ հագուստի համար։ Բաց կապույտ ուղղահայաց կորպուսով Philips STE1030/20-ը հագեցած է բարձրությամբ կարգավորվող հենակով, պիջակների համար նախատեսված ուսիկներով և արդուկիկի բռնիչով։ Խիտ կտորն ապահովում է լրացուցիչ հենարան հագուստի գոլորշիահարման ժամանակ։ Կերամիկական պատվածքով արդուկիկը հեշտությամբ սահում է և չի կեռվում գործվածքին։ Հավաքածուի մեջ առկա է թաթման՝ ձեռքի ափը տաք գոլորշուց այրվելուց պաշտպանելու համար։