Polaris PHD 2250TDi վարսահարդարիչը՝ կորպուսի էլեգանտ սպիտակ գույնով, լիաչափ մոդել է, որն ունի էրգոնոմիկ ձև և պատկառելի 2200 W հզորություն։ Սարքն ստացել է ռետինապատ բռնակ՝ հաճելի Soft Touch ծածկույթով, ինչի շնորհիվ ապահովվում է վստահ բռնվածք նույնիսկ խոնավ ձեռքով։ Մազերից ստատիկ էլեկտրականությունը հեռացնելուն, ինչպես նաև դրանց առողջ և բնական փայլ հաղորդելուն կօգնի տուրմալինային իոնացումը և իոնների ներկառուցված գեներատորը։ Իոնացումը նաև պաշտպանում է գանգուրները գերչորացումից և ջրազրկումից, ինչը թույլ կտա ամեն օր օգտվել վարսահարդարիչից՝ առանց մազերին վնաս հասցնելու։ Polaris PHD 2250TDi վարսահարդարիչի լրակազմի մեջ ներառված են երկու կցորդիչներ՝ կոնցենտրատոր և դիֆուզոր։ Վերջինս կօգնի ստեղծել արմատային ծավալ և ձևավորել կառուցվածքային գանգուրներ։ Պատրաստի հարդարանքն ամրացնելուն կօգնի սառը օդափչման գործառույթը, որը մազերն ավելի առաձգական է դարձնում։ Հանովի ֆիլտրը կապահովի սարքի պաշտպանությունը կեղտոտումից, անհրաժեշտության դեպքում այն կարելի է հեշտությամբ մաքրել կուտակված փոշուց։ Գերտաքացումից ներկառուցված պաշտպանության շնորհիվ սարքը կծառայի շատ երկար։