Revcol 6739 թանաքը նախատեսված է Canon PIXMA սերիայի սարքերի հետ համատեղ օգտագործման համար։ Հավաքածուն բաղկացած է 135 մլ ծավալով սրվակում սև թանաքից, ինչպես նաև 70-ական մլ տարողությամբ դեղին, ծիրանագույն և երկնագույն թանաքներից։ Ներկող մասնիկները տարբեր թղթային կրիչների վրա ձևավորում են հագեցած վառ երանգներ և ճշգրիտ փոխանցում են դետալները փաստաթղթերի, աղյուսակների, պատկերների, լուսանկարների տպագրության ժամանակ։ Revcol 6739 թանաքը հարմար է ֆոտոթղթի բոլոր տեսակների համար։ Ծախսվող նյութը երաշխավորում է տեխնիկայի կայուն աշխատանքը շահագործման ողջ ընթացքում։