15 լ ծավալով Biostal TC-15B պայուսակ-սառնարանը շատ տեղին կլինի, եթե մեկնում եք խնջույքի կամ երկար ճանապարհորդության, քանի որ այն ի վիճակի է ապահովել ուտեստների և ըմպելիքների առավելագույն հնարավոր ջերմաստիճանի պահպանումը 48 ժամվա ընթացքում։ Աքսեսուարի ներքին բաժանմունքը պատված է փայլաթիթեղով՝ նյութ, որը կկանխի կեղտոտումը նույնիսկ ըմպելիքների հանկարծակի արտահոսքի դեպքում։ Դուք չեք զգա ավելորդ դժվարություններ պայուսակը կրելիս, քանի որ այն ներառում է ամուր կարված բռնակներ։
Biostal TC-15B-ի անհերքելի առավելությունն է 3 լրացուցիչ գրպանների առկայությունը ճաշասպասքի պարագաները տեղադրելու համար։ Աքսեսուարի հիմնական բաժանմունքն ամբողջ պարագծով փակվում է շղթայով, այդպիսով կանխվում է մթերքի դուրս ընկնելու վտանգը։ Որպես արտաքին ծածկույթ օգտագործվել է մաշվածակայուն գործվածք, որը չի գունաթափվում ՈւՄ ճառագայթների ազդեցության տակ և պահպանում է գեղագիտական արտաքին տեսքը շահագործման ողջ ընթացքում։