Հիդրոդինամիկ առանցքակալով հագեցած պրոցեսորի 100 միլիմետրանոց DEEPCOOL Theta 20 PWM հովացուցիչը նախատեսված է Intel պրոցեսորով հագեցած բարձր արտադրողականությամբ համակարգերում տեղադրելու համար։ Մոդելը, որը բնութագրվում է 95 W ցրման հզորությամբ, համատեղելի է LGA 1150, LGA 1155, LGA 1156 և LGA 1200 բնիկների (սոկետների) հետ։ Հովացուցիչի հիմքը և ռադիատորը պատրաստված են ալյումինից, ինչը սարքին ապահովում է բարձր ջերմահաղորդականություն։
DEEPCOOL Theta 20 PWM հովացուցիչի առավելությունը աղմուկի ցածր մակարդակն է. պտտման առավելագույն հաճախականության դեպքում այն հավասար է 32.5 dB-ի։ Մոդելի պտտման հաճախականությունը կարգավորվում է ավտոմատ կերպով և կարող է տատանվել 900-ից մինչև 2400 պտույտ/րոպե սահմաններում։ Առավելագույն արագության դեպքում հովացուցիչն ապահովում է օդային հոսք, որը հավասար է 42.76 CFM-ի։
Հովացուցիչի սնուցման համար օգտագործվում է 4-pin միակցիչ։ Ձեզ հարկ չի լինի զբաղվել ջերմային մածուկի ընտրությամբ և ձեռքբերմամբ. այն քսված է հովացուցիչի հիմքի վրա։ 60 մմ բարձրություն ունեցող մոդելն ունի համեմատաբար ոչ մեծ զանգված՝ այն հավասար է 375.5 գ-ի։ Հովացուցիչը, որի թևիկները ներկված են հազվադեպ հանդիպող երանգի կապույտ գույնով, փաթեթավորված է հակիրճ դիզայնով տուփի մեջ։