Անթերի կատարմամբ Janome LW-20 կարի մեքենան մեծ մանրակրկիտությամբ նախագծվել է Janome ապրանքանիշի տաղանդավոր ինժեներների կողմից։ Ներկայացված էլեկտրամեխանիկական տիպի սարքը հագեցած է օգտագործման մեջ պարզ ուղղահայաց մաքոքով, ինչը այն դարձնում է հատկապես գրավիչ ինչպես փորձառու վարպետների, այնպես էլ սկսնակ դերձակների համար։ Մեքենան մատակարարվում է երեք կոճի, ասեղների հավաքածուի, ֆիրմային կար քանդիչի, ինչպես նաև թաթիկների հետ՝ շղթա կարելու, կոճակօղակ բացելու, ունիվերսալ և թաքնված ծալակարման համար։
Janome LW-20-ի մանրակրկիտ մտածված կառուցվածքը նախատեսում է ներկառուցված լուսավորություն, որը թույլ կտա լավ լուսավորել աշխատանքային հարթակը։ Այսպիսով, աշխատանքի ընթացքում Ձեր աչքերը երբեք չեն հոգնի։ Սարքի գործառույթների մեջ ներառված է ռևերսի տարբերակը։ Ինչպես նաև սարքն ի վիճակի է կատարել 17 տարբեր կարի գործողություններ, ինչը այն դարձնում է հատկապես գրավիչ գնման համար։