Janome PS 19 որակյալ կարի մեքենան այնքան պարզ է կառավարվում, որ դուք իսկական հաճույք կստանաք կարելու գործընթացից։ Ներկայացված մոդելը մշակվել և արտադրվել է լեգենդար Janome ապրանքանիշի կողմից, որի ուղղվածությունը որակյալ կարի սարքավորումների ստեղծումն է։
Janome PS 19 էլեկտրամեխանիկական կարի մեքենան պատրաստված է ավանդական սպիտակ գույնով և առանձնանում է իրանի էրգոնոմիկ կատարմամբ։ Նախատեսված է լուսավորություն, ինչի շնորհիվ ձեզ երբեք հարկ չի լինի լարել տեսողությունը աշխատանքի ընթացքում։ Մաքոքի ուղղահայաց տեսակը, որով հագեցած է մոդելը, հարմար է շահագործման մեջ։ Մոդելն ունի 17 տարբեր կարատեսակներ կատարելու հնարավորություն, ինչը զգալիորեն կընդլայնի ձեր ստեղծագործական ներուժը։ Մոդելի կողմից կատարվող կարերի թվում են՝ շրջակարման (օվերլոկային) կար, էլաստիկ գաղտնի կար, էլաստիկ կար և այլն։ Սարքը մատակարարվում է կոճերով, ֆիրմային քանդիչով, ասեղների հավաքածուով, ունիվերսալ թաթիկով, գաղտնի կարի թաթիկով, օղակների թաթիկով և շղթա կարելու թաթիկով։