Գազային ջրատաքացուցիչ NORD GF 120 W-ը պատրաստված է սպիտակ կորպուսով։ Աշխատանքի հոսքային սկզբունքն ապահովում է տաք ջրի ակնթարթային մատակարարում։ 12 լ/րոպե արտադրողականության շնորհիվ կարելի է միաժամանակ ցնցուղ ընդունել լոգարանում և սպասք լվանալ խոհանոցում։ Սարքը ճիշտ է աշխատում ջրի 0.25 ատմ և գազի 10 մբար ճնշման դեպքում։ Դա թույլ է տալիս այն օգտագործել անկայուն ջրա- և գազամատակարարման պայմաններում։ Տաքացման համար օգտագործվում է բնական գազ։ Սարքն աշխատում է մարտկոցներով։ Դա թույլ է տալիս օգտվել տաք ջրից, եթե հոսանքն անջատել են։
Գազային ջրատաքացուցիչ NORD GF 120 W-ը հագեցած է գազ-կոնտրոլով՝ վառելիքի մատակարարումը դադարեցվում է, հենց որ բոցը մարում է։ 40 րոպե անընդմեջ աշխատանքից հետո ավտոանջատումը կպաշտպանի սարքը խափանումից։ Ջրի և գազի համար նախատեսված են 1/2" տրամագծով միացումներ։ Ծխահեռացման համակարգի տրամագիծը չպետք է պակաս լինի 110 մմ-ից։