Սև և սպիտակ կորպուսով Philips 3000 BHD302/10 վարսահարդարիչը հագեցած է DC շարժիչով։ Այն աչքի է ընկնում թեթև քաշով, ինչպես նաև աշխատանքի ընթացքում աղմուկի ցածր մակարդակով։ Մազերի խնամքով չորացման և հարդարման համար նախատեսված է 2 արագության և 3 ջերմաստիճանային ռեժիմ։ Կոնցենտրատոր գլխիկը նախատեսված է արմատային ծավալ հաղորդելու և խոպոպները հարթեցնելու համար։
Philips 3000 BHD302/10-ն ունի «Սառը օդի մատակարարում» ռեժիմ։ Այն թույլ է տալիս ֆիքսել սանրվածքը՝ առանց լաք կամ գել օգտագործելու։ Շարժիչի գերտաքացման դեպքում գործում է ավտոմատ անջատման համակարգը։ 1.8 մետրանոց ցանցային մալուխի կառուցվածքով նախատեսված է կախիչ-օղակ, որն ապահովում է սարքի կոմպակտ պահպանումը լոգարանի բռնիչի վրա։