Bambu Lab PLA Sparkle պլաստիկը համատեղում է PLA ֆիլամենտի ամրությունը և փայլերով վառ գունավորումը։ Ֆիլամենտի բաղադրության մեջ կան մետաղական մասնիկներ։ Ուստի տպագրության համար պետք է օգտագործել 0.2 մմ-ից մեծ տրամագծով ծայրափողակ։ Հարթակի տաքացումը մինչև 35-45 °C նվազեցնում է իրերի դեֆորմացման ռիսկը։
1.75 մմ հաստությամբ թելի տեսքով Bambu Lab PLA Sparkle-ը հարմար է 3D տպիչների տարբեր մոդելների լիցքավորման համար։ Մանուշակագույն պլաստիկը կարող է օգտագործվել դեկորատիվ խաղալիքների և հուշանվերների, ինտերիերի զարդարման աքսեսուարների ստեղծման ժամանակ։ RFID չիպի առկայությունը չի պահանջում տպիչի բարդ կարգավորում՝ 190-230 °C ջերմաստիճանում հավասարաչափ հալեցման և ֆիլամենտի կայուն մատակարարման համար։