Ջրալույծ թանաք Cactus CS-I-CLI426C-ն իրենից ներկայացնում է ծախսվող նյութ, որը հարմար է Canon-ի տպիչների տարբեր մոդելներում օգտագործելու համար։ Մեկ տարայում պարունակվում է 100 մլ երկնագույն թանաք։
Cactus CS-I-CLI426C-ի հիմնական առավելությունը գույների և կիսաերանգների որակյալ փոխանցումն է։ Այս թանաքը ջրային հիմքի շնորհիվ ներթափանցում է թղթի վերին շերտի մեջ, ինչը նպաստում է լույսի ավելի լավ ցրմանը։ Ծախսվող նյութի ևս մեկ առավելությունն այն է, որ այն վնաս չի հասցնում Ձեր տպիչի տպող գլխիկին և հարմար է փայլուն ծածկույթով թղթի վրա օգտագործելու համար։