Eigen GH-45M1MT գազօջախը՝ մոխրագույն դիզայնով և թրծված ապակուց պատրաստված առջևի թեք վահանակով, հագեցած է 1, 1.75 և 3.3 կՎտ հզորությամբ 3 այրիչով։ Մոդելում իրականացված է բոցի սահուն կարգավորում։
Մակերեսի շահագործումը հեշտացնում է պտտվող բռնակներում ներկառուցված էլեկտրական բոցավառումը, իսկ անվտանգությունն ապահովում է գազ-վերահսկողության համակարգը. կրակի մարման դեպքում վառելիքի մատակարարումը դադարեցվում է։ Մոդելի առանձնահատկությունն է մեկ այրիչի համար մեխանիկական անջատման ժամանակաչափի առկայությունը։ Սպասքը տեղադրվում է թուջե ամբողջական հանովի ճաղավանդակի վրա։ Ջազվեի համար տակդիր է ծառայում խաչաձև միացումը։ Մոդելը նախատեսված է 80-ից 260 մմ հատակի տրամագծով սպասքի օգտագործման համար։
Eigen GH-45M1MT գազօջախը կարգավորված է բնական գազի համար։ Հեղուկացված վառելիքի անցումն իրականացվում է կոմպլեկտավորված ծայրափողակների միջոցով։ Մակերեսը միանում է 220-ից 240 Վ լարմամբ ցանցին՝ խրոցակ ունեցող 1.2 մ երկարությամբ մալուխով։