փաստաթղթեր, հողմապաշտպանություն, USB Type-С - USB Type-С մալուխ, ամրացում դարակաշարին, անցումային հարմարիչ 5/8 - 3/8
Առանձնահատկություններ
MOTIV Mix հավելված
Չափսեր և քաշ
Խոսափողի քաշ
573.5 գ
Նկարագրություն
Shure Motiv MV7+ դինամիկ գործողության սկզբունքով խոսափողը տեղադրվում է կանգնակի վրա և կիրառվում վոկալի կամ երաժշտական գործիքների ստուդիական ձայնագրման համար։ Այն կարելի է տեղադրել նաև սեղանին՝ փոդքասթների ստեղծման, սթրիմինգի համար օգտագործելու նպատակով։ Մետաղական իրանով սարքն աչքի է ընկնում հիբրիդային միացմամբ՝ USB-C կամ XLR մալուխի միջոցով։ Այն կարող է ընկալել և հաղորդել ձայներ 50-ից մինչև 16000 Hz հաճախականությունների տիրույթում։
Հնչողության ուղիղ վերահսկման համար դուք կարող եք Shure Motiv MV7+ խոսափողին միացնել 3.5 մմ խրոցով լարային ականջակալներ։ Ներկառուցված լուսավորությամբ այս սարքն ունի ձայնն անջատելու առանձին սենսորային անջատիչ։ Այն առանձնանում է կարդիոիդային ուղղվածությամբ․ խոսափողը կենտրոնացած է ձայնի աղբյուրի վրա անմիջապես իր առջև, ուստի գրեթե չի արձագանքում կողմնակի աղմուկներին։