NV Print CLT-M406S լազերային քարթրիջը նախագծված է առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա, ինչը այն դարձնում է իդեալական բաղադրիչ Samsung լազերային տպիչների համար։ Համատեղելի քարթրիջն առանձնանում է որակյալ կատարմամբ, ինչի շնորհիվ տպագրության որակով չի զիջում օրիգինալին։ Քարթրիջում օգտագործվող ծիրանագույն (մանուշակագույն) ներկը թույլ է տալիս այն օգտագործել գրաֆիկների, լիագույն պատկերների, դիագրամների տպագրության համար, որոնք կարող են հիմք հանդիսանալ շնորհանդեսային թերթիկների համար։
NV Print CLT-M406S-ի ռեսուրսը նախատեսված է 1000 էջ տպելու համար, ինչը վկայում է քարթրիջի երկարատև շահագործման մասին՝ հաշվի առնելով, որ գունավոր թանաքը շատ ավելի հազվադեպ է կիրառվում։ Քարթրիջի ներկը արագ է չորանում, ուստի տպված սիմվոլներն ու պատկերները չեն ծածկվում բծերով և պահպանում են ձևը։ Դա օգտատիրոջն ազատում է փաստաթուղթը կամ պատկերը վերատպելու անհրաժեշտությունից։