Espada Smartread ընթերցիչը կիրառվում է տարբեր տեսակի թվային քարտերի ընթերցման համար։ Մասնավորապես, սարքը թույլ է տալիս կարդալ բանկային քարտեր, օգտատիրոջ անձնական նույնականացման քարտեր, SIM քարտեր, թվային ստորագրության քարտեր և տեղեկատվության այլ էլեկտրոնային կրիչներ։ Ընթերցիչը միանում է դյուրակիր և ստացիոնար համակարգիչներին USB 2.0 ինտերֆեյսի միջոցով։
Espada Smartread ընթերցիչն ապահովվում է Windows 7, 8, 2000, 2003 Server, 2008 Server, Vista և XP օպերացիոն համակարգերով։ Մոդելի լրակազմի մեջ ներառված է ծրագրային ապահովմամբ սկավառակ։ Ընթերցիչը հավաքված է կոմպակտ, տպավորիչ տեսք ունեցող սև կորպուսում։ Ինտերֆեյսային մալուխի երկարությունը բավարար է սարքն աշխատասեղանին հարմար տեղադրելու համար։ Ընթերցիչի կորպուսի երկարությունը, լայնությունը և հաստությունը համապատասխանաբար կազմում են 85, 65 և 15 մմ։ Մոդելը նախատեսված է ինտենսիվ շահագործման համար, այդ թվում՝ մասնագիտական նպատակներով։