Google Fast Pair տեխնոլոգիա, էկվալայզեր, ականջակալների որոնում, 3D ձայնային էֆեկտ
Քաշ
47.6 գ
Նկարագրություն
TWS OnePlus Nord Buds 3R 2025 ականջակալները պատրաստված են կապույտ պատյանով։ Փոշուց և խոնավությունից պաշտպանության աստիճանը համապատասխանում է IP55-ին, ուստի դրանցով կարելի է ակտիվորեն զբաղվել սպորտով, այդ թվում նաև մթնոլորտային տեղումների ժամանակ։ Յուրաքանչյուր ականջակալում նախատեսված է 2-ական խոսափող՝ աղմուկի ակտիվ չեղարկմամբ։ Դա երաշխավորում է հեռախոսով խոսակցությունը կամ ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը առանց կողմնակի ձայների։ 3D ձայնային էֆեկտը թույլ կտա ցանկացած աուդիոֆայլի հնչողությունը դարձնել ծավալուն։ Google Fast Pair տեխնոլոգիան թույլ կտա միանալ հեռախոսին էկրանի ելնող պատուհանի վրա ընդամենը մեկ սեղմումով։ TWS OnePlus Nord Buds 3R 2025-ը կառավարվում է սմարթֆոնի հավելվածի միջոցով կամ պատյանի վրա գտնվող ստեղների օգնությամբ։ Հեռախոսի հետ սինքրոնացման դեպքում կարելի է կառավարել զանգերը, երաժշտության նվագարկումը։ Ստեղները ակտիվացնում են ձայնային օգնականին, փոխում են խաղային ռեժիմը և երաժշտական ստեղծագործությունները։ Ականջակալները հագեցած են ԱԲ-թարգմանիչով, որն ի վիճակի է համաժամանակյա թարգմանել լսվող խոսքը։ Հավաքածուում կա 2 զույգ փոխարինելի ամբուշյուր և լիցքավորման կայան-պատյան։