Բերդսկ 8 ռոտորային տիպի էլեկտրասափրիչը կոմպակտ և բազմաֆունկցիոնալ սարք է, որի օգնությամբ ձեր դեմքի մազածածկույթը ոչ մի շանս չի ունենա։ Լողացող կառուցվածքով սափրող երկու հատվածների շնորհիվ սարքը հեշտությամբ սափրում է նույնիսկ ամենակոշտ մազածածկույթը։ Մոդելը դեմքի վրայով շարժվելիս ճշգրտորեն կրկնում է նրա ուրվագծերը, որի արդյունքում դուք ստանում եք հարթ սափրված դեմք՝ առանց գրգռվածության և կտրվածքների։ Տվյալ տեխնիկայի իրանը պատրաստված է տիպիկ տղամարդկային սև գույնով։
Բերդսկ 8-ի օգնությամբ դուք կկարողանաք հարդարել մորուքը կամ բեղերը, ինչպես նաև շտկել քունքերը և թեթևակի հարդարել այտամորուքը։ Դրա համար նրա կառուցվածքում առկա է տրիմեր։ Հավաքածուում կա հատուկ խոզանակ, որի օգնությամբ կարող եք սարքի սափրող գլխիկներից հեռացնել սափրվելուց հետո մնացած մազիկները։ Պաշտպանիչ կափարիչը կպաշտպանի տեխնիկայի սափրող հատվածը տարբեր մեխանիկական ազդեցություններից այն ժամանակ, երբ այն չի օգտագործվում։ Ներկայացված էլեկտրասափրիչը սնուցվում է 220 Վ ցանցից։