Բերդսկ 3234 ռոտորային մոդելների շարքին պատկանող էլեկտրասափրիչը փորձագետ է առանց գրգռվածության և կտրվածքների մազածածկույթի որակյալ ու արագ հեռացման գործում։ Այս սարքը ստացել է իսկական տղամարդկային գունային լուծում՝ ներկայացված դասական սև գույնով։ Այս սարքի օգնությամբ անհրաժեշտ է սափրվել չոր եղանակով (այսինքն՝ առանց սափրվելու փրփուրի և ջրի օգտագործման)։ Ներկայացված էլեկտրասափրիչի կառուցվածքն ունի սափրող երեք հատված՝ լողացող գլխիկներով։ Նման կառուցվածքն ապահովում է սափրվելու ընթացքում սարքի կողմից ձեր դեմքի ուրվագծերի կրկնումը, ինչի շնորհիվ այն կսափրի մազիկները նույնիսկ ամենադժվարամատչելի տեղերում (պարանոցի վրա կամ քթանցքների մոտ)։
Բերդսկ 3234-ը շատ հեշտ է խնամել։ Հավաքածուի մեջ ներառված է հատուկ խոզանակ, որի շնորհիվ սափրվելուց հետո կարող եք մաքրել սափրող հատվածներում մնացած մազիկները։ Պաշտպանիչ կափարիչը կպաշտպանի սափրող գլխիկները տարբեր տեսակի մեխանիկական ազդեցություններից։ Այս սարքը սնուցվում է ցանցից, ուստի կարիք չեք ունենա անհանգստանալու, որ սարքը կարող է հանկարծակի դադարել աշխատել (օրինակ՝ լիցքաթափված մարտկոցի պատճառով)։