Կիսաթափանցիկ իրանով սև TWS ականջակալներ Soundcore V40i-ն հագեցած են կարգավորվող ամրակներով՝ ականջներին հուսալի ֆիքսման համար։ Քրտինքից և անձրևից իրանի IP55 պաշտպանության շնորհիվ սարքը հարմար է սպորտի համար։ Բաց ակուստիկան բարձրախոսների ձայնը դարձնում է ավելի բնական և թույլ է տալիս լսել շրջապատում կատարվողը։ Յուրաքանչյուր ականջակալում տեղադրված է աղմուկի չեղարկմամբ 2-ական խոսափող՝ հեռախոսազրույցի ընթացքում խոսքի հստակությունը պահպանելու համար։
Bluetooth 5.4 կապով Soundcore V40i-ն հստակ փոխանցում է ձայնը սմարթֆոնից 10 մետր հեռավորության վրա։ Սենսորային կոճակները թույլ են տալիս փոխել երգերը և պատասխանել զանգերին։ Առկա է մոնոռեժիմի աջակցություն՝ միայն մեկ ականջակալ ակտիվացնելու համար։ Սարքն աշխատում է 6 ժամ կամ 21 ժամ՝ պատյանից լիցքավորմամբ, ինչը հարմար է օրվա ընթացքում ակտիվ օգտագործման համար։ Պատյանում առկա են մագնիսական ամրացումներ՝ ականջակալները հուսալիորեն ֆիքսելու համար։