Մուտքի կետ TP-Link EAP615-Wall-ն ունի «խոսուն» անվանում. մոդելը նախատեսված է պատին տեղադրելու համար։ Մոնտաժն իրականացվում է բաշխիչ տուփի օգնությամբ։ Սարքը նախատեսված է շենքերի ներսում տեղադրելու համար։ Զգալի (20 dBm) հզորության հաղորդիչը երաշխավորում է ազդանշանի տարածման լայն գոտի։ Մուտքի կետն աջակցում է Wi-Fi-ի երկու տիրույթները։ Սարքն ունակ է միաժամանակ աշխատել 2.4 և 5 GHz հաճախականություններում։ Անլար միացման առավելագույն համախառն արագությունը կազմում է տպավորիչ 1775 Մբիթ/վ։ Աջակցվում է անկար ռոումինգի ֆունկցիան, ինչն արդիական է մեծ առանձնատներում և մեծ թվով սենյակներ ունեցող այլ շենքերում։
PoE տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ TP-Link EAP615-Wall մուտքի կետը չի պահանջում «առանձնացված» միացման կազմակերպում էլեկտրացանցին։ Սարքը նախատեսված է Ethernet-ով սնուցման համար։ Մուտքի կետի հագեցվածության մեջ մտնում են 4 գիգաբիթային պորտեր։ Ելքային կապի («downlink») 3 պորտերից մեկը հարմար է PoE-համատեղելի մեկ այլ սարքի սնուցման համար։ Մուտքի կետի կառավարման համար կարելի է օգտագործել վեբ-ինտերֆեյսը և բջջային հավելվածը։