Fifine CS1 խոսափողի հենակը սեղանին ամրանում է սեղմակի (ստրուբցինա) միջոցով։ Այն նախատեսված է 3/8" և 5/8" ստանդարտի պարուրակային ամրակցում ունեցող խոսափողների հետ համատեղ օգտագործման համար։ Սպիտակ գույնի մետաղական կառուցվածքը դիմացկուն է վնասվածքների նկատմամբ և դիմանում է մինչև 1.5 կգ ծանրաբեռնվածության։
Fifine CS1 պանտոգրաֆ-հենակն ապահովում է ազատ պտույտ 360°-ով, թեքում և բարձրացում ուղղահայաց և հորիզոնական հարթություններում։ Առավելագույն բարձրությունը 660 մմ է։ Շարժական բռնիչն ամուր ֆիքսում է խոսափողը, կանխում է դրա ընկնելը և ցնցման էֆեկտը։ Մալուխային ուղին ապահովում է միացնող մալուխների կոկիկ դասավորությունը։