Սպիտակ գույնի Gorenje GKS6C71WF համակցված սալօջախն ունի 5.4 սմ, 7.4 սմ և 9.9 սմ տրամագծով 4 գազային այրիչ։ Գազ-վերահսկման գործառույթի շնորհիվ գազի մատակարարումն ավտոմատ կերպով դադարում է, եթե այրիչի բոցը հանկարծակի մարում է։ Թուջե ճաղավանդակները դիմացկուն են բարձր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ և չեն դեֆորմացվում ծանր սպասքի ծանրության տակ։ Այրիչների ակտիվացման համար նախատեսված է էլեկտրական բռնկում, որը ներկառուցված է պտտվող բռնակի մեջ։ Gorenje GKS6C71WF սալօջախը հագեցած է էլեկտրական ջեռոցով, որը կարող է աշխատել 5 ռեժիմով։ Դրանց թվում կան գրիլ, ինչպես նաև մթերքի ինտենսիվ թխման և հալեցման ռեժիմներ։ Տաքացման և կոնվեկցիայի համադրությունն ապահովում է ջերմաստիճանային ռեժիմի ճշգրիտ պահպանում և թույլ է տալիս միաժամանակ պատրաստել մի քանի մակարդակում։ Ներկառուցված լուսավորության շնորհիվ կարելի է հետևել կերակրատեսակի պատրաստման ընթացքին առանց դռնակը բացելու։ Ջեռոցի ռեժիմները ղեկավարվում են պտտվող փոխարկիչների միջոցով։