Սև գույնի Haier HOQ-R2ARN3GB էլեկտրական ջեռոցն ունի թխման տապակների տեղադրման 5 մակարդակ։ Ընդհանուր առմամբ նախատեսված է կերակուրների պատրաստման 11 ավտոմատ ծրագիր, որոնց թվում է «Կոնվեկցիա» ռեժիմը։ Այն ապահովում է ջերմության հավասարաչափ բաշխում ջեռոցի ողջ ներքին տարածքում և հնարավորություն է տալիս պատրաստել մի քանի մակարդակում միաժամանակ։ Կան նաև առանձին ծրագրեր թխվածքների, պիցցայի պատրաստման և խմորի հասունացման համար։ Haier HOQ-R2ARN3GB ջեռոցը հագեցած է ներհրվող պտտվող կարգավորիչներով։ Դրանք թույլ են տալիս ընտրել աշխատանքի անհրաժեշտ ռեժիմը և կարգավորել տաքացման ջերմաստիճանը 50-300 °C-ի սահմաններում։ Ներկառուցված ժամաչափը հնարավորություն է տալիս վերահսկել պատրաստման տևողությունը և ունի աշխատանքի 2 ռեժիմ՝ ձայնային ազդանշանով և սահմանված ժամանակը լրանալուն պես ջեռոցի ավտոմատ անջատմամբ։ Ջեռոցի ներքին ծածկույթը պատրաստված է հեշտ մաքրվող էմալից։ Հասանելի է նաև կեղտոտվածության փափկեցում գոլորշու միջոցով։