Acer Aspire 3 A315-24P-R427 նոութբուքն աշխատում է Windows 11 Home ՕՀ-ի կառավարմամբ։ AMD Ryzen 3 7320U պրոցեսորը 8 ԳԲ օպերատիվ հիշողության հետ համատեղ ապահովում է արագագործություն փաստաթղթերի խմբագրման, շնորհանդեսների ստեղծման, մեսենջերներում շփման, վեբ-էջերի դիտման ժամանակ։ 15.6 դյույմ անկյունագծով FullHD ձևաչափի IPS էկրանն ապահովում է հստակ պատկեր՝ վառ բնական երանգներով։ Փայլատ մակերևույթի շնորհիվ բացառվում է շողարձակումների առաջացումը։
Դյուրակիր համակարգիչը պատրաստված է արծաթագույն պլաստիկե կորպուսով։ Կողային եզրերին տեղակայված են HDMI, DisplayPort, USB Type-C և Type-A միակցիչներ՝ տպիչ, արտաքին կրիչ, ականջակալներ, բջջային և այլ տեխնիկա միացնելու համար։ 1 Մպ (720p) վեբ-տեսախցիկը հարմար է ոչ պարբերական տեսազանգերի համար։ Մարտկոցը երաշխավորում է Acer Aspire 3 A315-24P-R427 նոութբուքի մինչև 8 ժամ ինքնավար աշխատանք։