Panasonic SC-UA30GS-K տնային աուդիոհամակարգը ձեզ հնարավորություն է տալիս ոչ միայն երաժշտություն լսել, այլև կատարելագործել կարաոկեով երգելու արվեստը։ Միացրեք դրան միաժամանակ երկու խոսափող և կազմակերպեք երաժշտական մրցույթներ, «էխո» գործառույթը ձեր ելույթներին կհաղորդի տպավորչություն։ Բացի այդ, օգտատերն ունի ֆոնային երաժշտության ձայնի ուժգնությունը կարգավորելու, տեմպը կառավարելու հնարավորություն. մի խոսքով, Panasonic SC-UA30GS-K-ում կա ամեն ինչ, որպեսզի առավելագույն հաճույք ստանաք։ Բարձրախոսների լուսավորությունը միջոցառմանը մթնոլորտ կհաղորդի։ Համակարգը թույլ է տալիս նվագարկում USB կրիչներից, կա ռադիոընդունիչ՝ թյուների 30 ալիքի հիշողությամբ։ Անգործության դեպքում համակարգը ավտոմատ կերպով անջատվում է։