Կապույտ գույնի Арктика 3000-30 պայուսակ-սառնարանն ունի ամուր ուսագոտի և կոմպակտ չափսեր, ինչը զգալիորեն հեշտացնում է դրա տեղափոխումը և հետագա շահագործումը։ Арктика 3000-30 մոդելը, որի ծավալը կազմում է 30 լիտր, ի վիճակի է պահպանել Ձեր մթերքների և ըմպելիքների թարմությունը 12 ժամվա ընթացքում։ Պայուսակ-սառնարանի արտաքին մասը պատրաստված է ամուր նեյլոնից, որը հեշտությամբ մաքրվում է տարբեր աղտոտումներից։
Օպտիմալ ջերմաստիճանի պահպանման տևողությունը մեծացնելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի ձեռք բերել հատուկ մարտկոց, որը հիանալի կկատարի առաջադրված խնդիրը։ Եթե Ձեզ շտապ անհրաժեշտ են մթերքներ կամ ըմպելիքներ, ապա բոլորովին պարտադիր չէ ամբողջությամբ բացել այս պայուսակը. Դուք կկարողանաք հանել անհրաժեշտ ամեն ինչ ջերմապաշտպանությամբ հատուկ պատուհանի միջով։