Ներկառուցվող սպասք լվացող մեքենա Electrolux EEM63301L-ը նախատեսված է մինչև 10 սպասքի հավաքածուի բեռնման համար։ Այն հագեցած է 8 ավտոմատ ծրագրերով։ Երեք զամբյուղները, ծալովի բռնիչները, գավաթների դարակները, սպասքի պարագաների հանովի սկուտեղն ապահովում են սպասքի հարմարավետ բաշխումը։ GlassCare ֆունկցիան մանրակրկիտ մաքրում է ապակյա սպասքը՝ առանց հետքերի և վնասվածքների։ Իոնափոխանակիչը փափկեցնում է ջուրը։ Լվացման ավարտին դռան ավտոմատ բացումն արագացնում է չորացումը բնական ճանապարհով։
Electrolux EEM63301L սպասք լվացող մեքենան կառավարվում է սենսորային կոճակներով։ Կառավարման վահանակի վրա տեղադրված է նաև էկրան։ TimeBeam լուսային ճառագայթն արտացոլում է մինչև ցիկլի ավարտը մնացած ժամանակը։ Հետաձգված մեկնարկի ժամանակաչափի օգնությամբ ծրագրավորվում է ծրագրի ակտիվացման որոշակի ժամանակ՝ 1-ից մինչև 24 ժամ։ Ներքին լուսավորության շնորհիվ ապահովվում է հարմարավետություն զամբյուղները բեռնելիս և սպասքը հանելիս։ Արտահոսքից պաշտպանության համակարգը դադարեցնում է ջրամատակարարումը կորպուսում և լցման գուլպանում անսարքություններ հայտնաբերելիս։