Cactus CS-LX630 լազերային քարթրիջը ծախսվող բաղադրիչ է լազերային տպիչի համար, առանց որի տպագրության գործընթացն անհնար կլինի։ Քարթրիջն օգտագործում է ֆոտոթմբուկ, որը թղթին է փոխանցում սև գույնի տոները։ Մոդելը կատարյալ հարմար է գրասենյակային տպիչներում շահագործման համար, քանի որ ունի 21000 էջ տպագրության ռեսուրս․ նման ռեսուրսը թույլ կտա քարթրիջից օգտվել շատ երկար, նույնիսկ երբ տպիչը մեծ ծավալի փաստաթղթեր է տպում։
Cactus CS-LX630-ը համատեղելի աքսեսուար է, որն ապահովում է տպագրության բարձր արագություն և որակ, չի ազդում տպող սարքի ներքին բաղադրիչների աշխատանքի վրա։ Քարթրիջն ապահովում է ներկի ակնթարթային փոխանցում թղթե կրիչին՝ թույլ տալով առաջին իսկ անգամից ստանալ նիշերի և նկարների հստակ պատկեր՝ հարթ լցմամբ։ Մոդելը մշակված է Lexmark-ի լայն մոդելային շարքի տպիչներում օգտագործելու համար։