Ballu ONEAIR ASP-200S օդամաքրիչը տարածքում օդի մաքրման և օդափոխության ներհոս համակարգ է։ Այն տեղադրվում է պատին և պահպանում բարենպաստ մթնոլորտ։ 6-աստիճան մաքրման համակարգի շնորհիվ սարքը վերացնում է փոշու մանր մասնիկների մինչև 99.9%-ը, տհաճ հոտերը, ախտահանում է տարածքը վնասակար նյութերից։
Ներսում տեղադրված է ուլտրամանուշակագույն լամպ, որն արտադրում է ուլտրամանուշակագույն ճառագայթում և ոչնչացնում վիրուսները։ Նախնական մաքրման զտիչը կանգնեցնում է խոշոր մասնիկները և մազերը։ HEPA զտիչը մաքրում է օդը մանր փոշուց, սնկերից, ալերգեններից։ Կողմնակի հոտերը վերացնելու համար նախատեսված է ածխային զտիչ։ Փոքր քարթրիջը թույլ է տալիս ավելացնել բուրավետ յուղեր, որոնք սարքի աշխատանքի ժամանակ օդը հագեցնում են հաճելի բույրով։ Ballu ONEAIR ASP-200S-ի կառավարումն իրականացվում է էկրանով սենսորային վահանակի, Wi-Fi-ով համաժամացմամբ Hommyn հավելվածի և հեռակառավարման վահանակի միջոցով։