MIFA WildRod դյուրակիր բարձրախոսը պատրաստված է պլաստիկից և գործվածքից սև կորպուսում։ IP67 ստանդարտով պաշտպանված կառուցվածքը երաշխավորում է դիմադրողականություն փոշու և խոնավության ազդեցության, մթնոլորտային տեղումների, մինչև 1 մ խորությամբ ջրի մեջ ընկղմվելու նկատմամբ։ Կողային մասերում ինտեգրված է բազմագույն լուսավորություն։ Բարձրախոսը հագեցած է Bluetooth մոդուլով անլար սինխրոնացման համար։ Micro SD բնիկը նախատեսում է ֆայլերի նվագարկում հիշողության քարտից։
30 Վտ ելքային հզորությամբ երկու դինամիկով և սաբվուֆերով ակուստիկ համակարգը ստեղծում է մաքուր և հագեցած ձայն։ TWS ռեժիմը հնարավորություն է տալիս երկու բարձրախոսները միավորել մեկ ընդհանուր նվագարկման համակարգի մեջ։ 5000 մԱ*ժ տարողությամբ մարտկոցի մեկ լիցքավորումը բավարարում է մինչև 12 ժամ անընդմեջ նվագարկման համար։ Տեքստիլ ժապավենն ապահովում է MIFA WildRod դյուրակիր բարձրախոսի հարմարավետ տեղափոխումը։