Intel Core i7-10700 OEM պրոցեսորը նախատեսված է խաղային համակարգիչներում տեղադրելու համար։ Այն օժտված է 14 նմ տեխպրոցեսով Comet Lake 8-միջուկանի ճարտարապետությամբ և բազմահոսքայնությամբ, ինչն ապահովում է ԱՀ-ի բարձր արտադրողականություն։ Տուրբո ռեժիմում միջուկների աշխատանքային հաճախականությունը հասնում է 4.8 ԳՀց-ի։ Intel UHD Graphics 630 ներկառուցված գրաֆիկական միջուկը թույլ կտա պրոցեսորին միացնել հզոր տեսաքարտ։ Իսկ վիրտուալացման տեխնոլոգիայի աջակցությունը նախատեսում է միանգամից մի քանի օպերացիոն համակարգեր տեղադրելու և օգտագործելու հնարավորություն։ Intel Core i7-10700 OEM պրոցեսորն աջակցում է մինչև 128 ԳԲ ծավալով ՕՀ մոդուլների աշխատանքը, ինչը կապահովի արագագործություն առավել պահանջկոտ խաղերում կամ գրաֆիկայի հետ աշխատելիս։ Պրոցեսորին տարբեր բլոկների միացումն իրականացվում է 8 GT/s անցունակությամբ PCI-E 3.0 կարգավորիչի միջոցով։ Պրոցեսորի հնարավորություններն ընդլայնում է 64-բիթանոց հրահանգների հավաքածուի աջակցությունը։ Իսկ Enhanced SpeedStep էներգախնայողության տեխնոլոգիան նվազեցնում է էլեկտրաէներգիայի կորուստները և դարձնում պրոցեսորը տնտեսող նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում։