Մեխանիկական Stadler Form Anna big black A-021E տաքացուցիչ-օդափոխիչն առանձնանում է բարձր հզորությամբ և կտաքացնի փոքր չափսերի սենյակը՝ մինչև 25 քառակուսի։ Տաքացուցիչն ունի ուղղահայաց ձև և տեղադրվում է հատակին։ Կայունության համար ներքևում նախատեսված է հարմար տակդիր։ Իրանը պատրաստված է բարձր որակի պլաստիկից, որը դիմացկուն է բարձր ջերմաստիճանների և հարվածների նկատմամբ։ Տաքացնող տարրը պատրաստված է կերամիկայից։ Այս տիպի տաքացուցիչներն ակնթարթորեն տաքացնում են սենյակը և չեն չորացնում օդը։ Աշխատում են անաղմուկ։ Անվտանգության թերմոստատը կապահովի սարքի անջատումը գերտաքացման դեպքում։ Stadler Form Anna big black A-021E տաքացուցիչ-օդափոխիչը կարելի է վստահորեն օգտագործել մանկասենյակներում։