Ազատեք շատ ժամանակ, որը Դուք ծախսում էիք ամենօրյա աման լվանալու վրա՝ Hansa ZIM 626EH ներկառուցվող սպասք լվացող մեքենայի շնորհիվ։ Դիտարկվող սարքի օգնությամբ Դուք կկարողանաք սննդի մնացորդներից և զանազան կեղտոտվածություններից լվանալ ցանկացած խոհանոցային պարագա՝ զանգվածային թուջե թավաներից մինչև փխրուն ապակե բաժակները։ Սարքի կոմպակտ չափսերը թույլ են տալիս այն տեղադրել խոհանոցային կահույքի գոյություն ունեցող մոդելների մեծ մասում։ Իր աշխատանքի մեկ ցիկլի ընթացքում տվյալ տեխնիկան ունակ է մինչև բյուրեղյա մաքրության լվանալ սպասքի 14 ստանդարտ հավաքածու։
Կախված Ձեր պահանջներից, խոհանոցային պարագաների կեղտոտվածության աստիճանից և դրանց պատրաստման նյութից՝ Hansa ZIM 626EH-ում նախատեսված է լվացման 6 ծրագիր։ Ստացեք մաքուր սպասք աշխատանքից հետո տուն վերադառնալուն կամ քնից արթնանալուց հետո առավոտյան՝ գործարկման հետաձգման թայմերի շնորհիվ, որն ակտիվացնում է ընտրված ռեժիմը խստորեն սահմանված ժամին։ Քանի որ սարքն աշխատում է գրեթե անաղմուկ՝ իր գործունեության ընթացքում արձակելով ընդամենը 47 դԲ աղմուկ, լվացման ծրագրի ավարտի մասին Ձեզ կտեղեկացնի ոչ բարձր ձայնային ազդանշանը։