Արծաթագույն Neumann TLM 107 Studio Set խոսափողն ապահովում է ուղղվածության 5 դիագրամ՝ համակողմանի՝ շուրջբոլորը 360° ձայների, երգչախմբի կամ մարդկանց մեծ խմբի ձայնագրման համար, երկկողմանի՝ հարցազրույցների, դուետների համար, կարդիոիդային՝ վոկալի, փոդքասթների, սթրիմինգի և կրկնօրինակման համար, սուպերկարդիոիդային և հիպերկարդիոիդային՝ կենդանի ելույթների համար։ Նման մոդելը կարելի է օգտագործել ցանկացած աղբյուր ձայնագրելու համար։ Ձայնային ճնշման առավելագույն մակարդակը մինչև 153 դԲ թույլ է տալիս ձայնագրել նույնիսկ բարձրաձայն գործիքներ՝ թմբուկներ, հարվածային կայանքներ կամ կիթառի ուժեղացուցիչներ։ Ատենյուատորը ձայնագրում է բարձր ձայները և հզոր վոկալն առանց խռպոտության և ճտճտոցի։ Ցածր հաճախականությունների ֆիլտրի շնորհիվ ձայնագրության վրա չեն լսվի օդորակիչի, փողոցի, աշխատող համակարգչի ձայները։
Neumann TLM 107 Studio Set խոսափողը համալրվում է հակաթրթռումային «սարդ» կախոցով։ Այն պահում է սարքը կախված վիճակում, մեկուսացնում է այն տակդիրից կամ պանտոգրաֆից։ Դա պաշտպանում է թրթռումներից, կանխում ցնցումներն ու տատանումները, որոնք կարող են ազդել ձայնագրության մաքրության վրա։ Լրակազմի մեջ ներառված է պատյան՝ անվտանգ պահպանման և տեղափոխման համար։