Կարմիր գույնի Sharp SJGX98PRD բազմադուռ սառնարանն ապահովում է մթերքների երկարատև պահպանումը թարմ և համեղ։ Դրա համար նրա խցիկներում օգտագործվում է Extra Cool հիբրիդային հովացման համակարգը, ինչի շնորհիվ յուրաքանչյուր դարակի վրա պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան։ Երկու առանձին սառցարանները գտնվում են ներքևում։ Դրանց տարածության ճիշտ կազմակերպումն ապահովում են տարբեր ծավալների դուրս քաշվող կոնտեյներները։ Express Freezing արագ սառեցման տեխնոլոգիան թույլ է տալիս արագ սառեցնել մթերքները կամ պատրաստել սառույց կոկտեյլների համար։ Սառնարանում սառցակալման առաջացումը կանխելու համար կիրառվում է NoFrost ավտոմատ հալեցման համակարգը։
Sharp SJGX98PRD սառնարանը համալրված է յուրահատուկ կոմպրեսորով, որն ունակ է աշխատել գործնականում անաղմուկ (36 dB) և սպառել քիչ էլեկտրաէներգիա (A++ դաս)։ Սառնարանային խցիկի ներսում տեղադրված է սենսորային LCD էկրան, որը նախատեսված է աշխատանքային պարամետրերի ճշգրիտ կարգավորման համար։ Սառնարանային բաժանմունքում մթերքները կարելի է տեղավորել ապակե դարակների վրա կամ դուրս քաշվող արկղերում (թարմության գոտի)։ Կան նաև պատնեշ-դարակներ սառնարանի դռների վրա։ Խցիկի ներքին տարածության վառ LED լուսավորությունը ապահովում է սառնարանի հարմարավետ շահագործումը։ Էլեկտրականության անջատման դեպքում սառնարանի խցիկներում օպտիմալ ջերմաստիճանը պահպանվում է 17 ժամվա ընթացքում։