70mai A500S-1 տեսագրիչը նախատեսված է ավտոմեքենայի դիմապակուն տեղադրելու համար։ Sony IMX335 սենսորն ապահովում է մանրամասն տեսագրություններ 2592x1944 պիքսել կետայնությամբ օրվա տարբեր ժամերին։ 140° դիտման անկյուն ունեցող օբյեկտիվի շնորհիվ կադրում ընդգրկվում են երթևեկության մի քանի գոտիներ, ճանապարհային նշաններ, լուսացույցի ազդանշաններ և երթևեկելի մասի մոտ տեղի ունեցող իրադարձությունները։ Լրակազմում ներառված է հետևի տեսադաշտի լրացուցիչ տեսախցիկ՝ Full HD ձևաչափով նկարահանմամբ։
Ճանապարհային իրավիճակի մոնիթորինգի վրա հիմնված ADAS գործառույթը նախազգուշացնում է բախման վտանգի և այլ վտանգավոր իրավիճակների մասին։ 2 դյույմ անկյունագծով էկրանին հարմար է դիտել տեսագրությունները։ GPS/ГЛОНАСС նավիգացիոն մոդուլը գրանցում է տրանսպորտի շարժման արագությունը և կոորդինատները։ Սարքերի միջև տվյալների փոխանակման համար ներդրված է Wi-Fi ինտերֆեյս։ 70mai A500S-1 տեսագրիչը սնուցում է ստանում 12-24 Վ բորտային ցանցից։ Որպես էներգիայի պահուստային աղբյուր նախատեսված է 500 մԱ·ժ տարողությամբ ներկառուցված մարտկոց։