POWERMAN 12V/50AH կուտակիչ մարտկոցը նախատեսված է ԱՍԱ (ИБП) սարքավորմանը հետագա միացման համար։ Դրա օգտագործմամբ կարելի է ստեղծել էներգիայի պաշարներ և ծախսել դրանք էլեկտրացանցերում վթարների առաջացման դեպքում։ POWERMAN 12V/50AH մարտկոցը պատրաստված է AGM տեխնոլոգիայի հիման վրա։ Այն արտադրվում է բարձրորակ բաղադրիչներից և լիովին համապատասխանում է գործող չափանիշներին։ Մարտկոցն անվտանգ է կիրառման մեջ, դրա շահագործման ընթացքում խնդիրներ չեն առաջանում։ Կուտակիչի միացման գործընթացն անխափան սնուցման աղբյուրին պարզ է։ Մարտկոցը սարքավորմանը միացնելու համար կիրառվում են սեղմակներ։ Թույլատրվում է կուտակիչի շահագործումը նույնիսկ բնակելի տարածքներում։ Մարտկոցն աչքի է ընկնում զգալի տարողությամբ՝ 50 Ա·ժ։ Այն կուտակում է մեծ քանակությամբ էլեկտրական էներգիա, որը կարելի է օգտագործել հետագայում։ Կուտակիչի լարումը ստանդարտ է տվյալ դասի արտադրանքների համար՝ 12 Վ։