մսի մատուցման լիովին ապամոնտաժվող խցիկ, հանովի դանակ
Սնուցում
Սնուցման լարում
220-240Վ/50-60Հց
Էներգասպառումը քնի ռեժիմում
0 Վտ
Հզորությունն անջատված ռեժիմում
0 Վտ
Չափսեր և քաշ
Լայնություն
27.7 սմ
Բարձրություն
19.4 սմ
Խորություն
41.1 սմ
Քաշ
3 կգ
Նկարագրություն
EuroStek EMG-YK01K մսաղացը անփոխարինելի սարք է բնական մթերքների սիրահարների համար։ Սարքը ներկայացված է սպիտակ պլաստիկե իրանով և նախատեսված է մսի ու այլ մթերքների մանրացման համար։ Լրակազմում նախատեսված 5 և 7 մմ տրամագծով անցքերով 2 ծակոտկեն սկավառակները թույլ կտան ստանալ տարբեր խտության աղացած միս, որպեսզի կարողանաք պատրաստել տարբեր կերակրատեսակներ՝ ընդլայնելով տնային ճաշացանկը։ Լրացուցիչ լրակազմում ներառված են երշիկների և կեբբեի պատրաստման կցորդներ։
EuroStek EMG-YK01K-ի 2000 Վտ մակարդակի հզորությունը որոշում է սարքի արտադրողականությունը, այսինքն՝ մեկ րոպեում մեծ քանակությամբ միս վերամշակելու նրա ունակությունը։ «Ռևերս» ֆունկցիայի շնորհիվ ձեզ համար հեշտ կլինի ազատվել մսի կոշտ կտորներից, ջլերից և ճարպից, որոնց մշակումը մսաղացը չի կարողանում հաղթահարել։ Սարքը տեղադրվում է ռետինապատ ոտքերի վրա, որոնք բացառում են իրանի սահքը և ապահովում նրա կայունությունը ցանկացած մակերեսի վրա։ Սարքի շարժիչը պաշտպանված է գերբեռնվածությունից. գերբեռնվածության կամ գերտաքացման նվազագույն ռիսկի դեպքում սարքն անջատվում է։